Քաղվածք Կանոնադրությունից

5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ  ԽՈՐՀՈՒՐԴԸ

5.1 Հիմնադրամի կառավարման  բարձրագույն և  նրա  գործունեության  նկատմամբ հսկողություն  իրականացնող  մարմինը հիմնադրամի  հոգաբարձուների  խորհուրն է: Հոգաբարձուների խորհրդի  կազմը  սահմանվում է 7 հոգի: Հոգաբարձուների խորհրդի  անդամները  չեն կարող լինել  հիմնադրամի  այլ  մարմնի  անդամ:

5.2 Հոգաբարձուների խորհրդի նախագահը հիմնադիրն է, իսկ մյուս  անդամները նշանակվում են  հիմնադրի  կողմից:

5.3 Հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի  փոխնախագահին ընտրում են   հոգաբարձուների խորհրդի  անդամները` խորհրդի  անդամների  կազմից`իրենց  ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` երկու  տարի  ժամկետով:

5.4 Հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի  անդամները, խորհրդի անդամի  իրենց պարտականությունները կատարում  են  առանց վարձատրության` հասարակական  հիմունքներով: Հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի անդամների  համար  կարող է  սահմանվել  փոխհատուցում նրանց այն  ծախսերի  համար, որոնք  կապված  են հոգաբարձուների  խորհրդի  անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման  վճարման  կարգը  սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

5.5 Հոգաբարձուների խորհրդի անդամների  լիազորությունների  ժամկետը  երկու  տարի  է:  Հոգաբարձուների խորհրդի անդամի  լիազորությունները կարող են  վաղաժամկետ դադարել`

  • նրա  գրավոր  դիմումի համաձայն
  • հոգաբարձուների խորհրդի մնացյալ  անդամների միաձայն  որոշմամբ ` ենթակայի  կողմից  իր պարտականությունները  պատշաճ չկատարելու կամ  կատարելու  անհնարինության  դեպքում.
  • օրենքով  սահմանված  այլ դեպքերում

Հոգաբարձուների խորհրդի  անդամի  թափուր  տեղ  առաջանալու  օրվանից ոչ  ուշ  քան  10 օրվա  ընթացքում  հիմնադիրը  պետք  է  պատշաճ ձևով  տեղեկացված  լինի:

5.6 Հոգաբարձուների խորհրդի  նոր  անդամը  նշանակվում  է հիմնադրի կողմից` այդ մասին  ծանուցում  ստանալու  օրվանից 30 օրվա ընթացքում:  Եթե  հիմնադիրը  սահմանված  ժամկետում  չի  նշանակվում  հոգեբարձուների  խորհրդի  անդամին, ապա  նշանակման  լիազորությունը  վերապահվում է  հոգեբարձուների  խորհրդին հետևյալ  կարգով.

5.6.1 Հոգեբարձուների  խորհրդի  նոր  անդամն ընտրվում է  հոգեբարձուների  խորհրդի  կողմից` 5.6 կետի  համաձայն չնշանակվելու  մասին ծանուցման  օրվանից ոչ  ուշ, քան  60 օրվա ընթացքում` հոգաբարձուների  խորհրդի  անդամների ձայների  ընդանուր  թվի  պարզ մեծամասնությամբ,

5.6.2 Եթե  թեկնածուներից ոչ  մեկը  չի  ստացել ընտրվելու  համար  ձայների  անհրաժեշտ  քանակ, ապա  առավելագույն  ձայներ  ստացած  2  թեկնածուների միջև  անցկացվում է  կրկնակի  քվեարկություն: Ընտրված է  համարվում  այն  թեկնածուն, որը  ստացել  է  ձայների  առավելագույն  քանակ , սակայն  ոչ  պակաս  քան հոգեբարձուների  խորհրդի անդամների  ձայների  կեսից ավելին:

5.7  Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  նիստերը հրավիրվում են  առնվազն  եռամսյակը  մեկ  անգամ` հոգաբարձուների խորհրդի  անդամների կողմից, որը  սահմանում է  նաև   նիստերի  անցկացման ժամկետները: Նիստի  օրակարգը  բաժանվում է խորհրդի  անդամներին ոչ  ուշ,  քան նիստից  5  օր  առաջ:  Հոգաբարձուների  խորհրդի  նիստերը կարող են  հրավիրվել  նաև  հոգաբարձուների խորհրդի 1/3-ի  պահանջով` հոգաբարձուների  խորհրդի  նախագահի  կողմից` համապատասխան  պահանջը  ներկայացնելուց 10 օրվա  ընթացքում: Եթե  նշված ժամկետում հոգաբարձուների  խորհրդի  նախագահը  նիստ  չի  հրավիրում, ապա նիստը  կարող են  հրավիրել  նման  պահանջ  ներկայացրած անձինք: Հոգաբարձուների խորհրդի  նիստերը կարող են  անցկացվել  էլեկտրոնային  փոստի  կամ  այլ  կապի  միջոցների  կիրառմամբ:

5.8 Հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի   իրավասության  հարցերն են`

  • հիմնադրամի  ռազմավարական  ծրագրի  (ծրագրերի) հաստատումը,
  • հիմնադրամի  կողմից  իրականացվող ձեռնարկատիրական գործունեության  տեսակների  սահմանումը,
  • հիմնադրամի  բյուջեի  և նրա  փոփոխությունների ,  տարեկան  ֆինանսական  հաշվետվությունների  և  հիմնադրամի  գործունեության տարեկան  հաշվետվությունների  հաստատումը,
  • հիմնադրամի  գույքի  տնօրինման  կարգի  հաստատումը
  • հիմնադրամի  վերակազմավորման  մասին  որոշման ընդունումը, եթե  կանոնադրույամբ  նախատեսված է  վերակազմավորման հնարավորություն,
  • հիմնադրամի  լուծարման մասին  դատարան  դիմելու  մասին  որոշման  ընդունումը.
  • հիմնադրամի  լուծարման  հանձնաժողովի (լուծողի) նշանակումը, լուծարման  կարգի ու  ժամկետների սահմանումը, լուծարման  միջանկյալ  հաշվեկշռի հաստատումը, լուծարման  հաշվեկշռի  հաստատումը,
  •  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  անդամների  լիազորությունների վաղաժամկետ  դադարեցման մասին որոշումների ընդունումը,
  • հոգաբարձուների խորհրդի  նախագահի , կառավարչի  և  կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների  ընտրության և  նրանց  լիազորությունների  վաղաժամկետ  դադարման մասին  որոշումների  ընդունումը,
  • հիմնադրամի  կանոնադրությամբ  նախատեսված  այլ  մարմինների  ձևավորումը.
  • հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու  կանոնադրության փոփոխություն , նոր խմբագրությամբ  կանոնադրություն հաստատելու  մասին  որոշումների  ընդունումը, եթե  կանոնադրությամբ  նախատեսված   է փոփոխություններ կատարելու  հնարավորություն.
  • տնտեսական ընկերությունների  ստեղծման  կամ  դրանցում  մասնակցության , ինչպես  նաև  առանձնացված  ստորաբաժանումների  և հիմնարկների  ստեղծման  և դրանց կանոնադրությունների հաստատման մասին  որոշումների  ընդունումը,
  • հիմնական  ֆինանսական  գործունեության  վերահսկումը
  • կանոնադրությամբ  սահմանված  պարբերականությամբ կառավարչի հաշվետվության լսումը
  • իր  որոշումների  կատարման ընթացքի  վրահսկումը
  • հիմնադրամի  աուդիտւը  իրականացնող անձի  (աուդիտորի) ընտրությունը
  • հիմնադրամի  կառուցվածքի հաստատումը
  • հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը
  • օրենքով,  հիմնադրամի  կանոնադրությամբ նախատեսված, ինչպես  նաև  հիմնադրամի  այլ  մարմիններին չվերապահված այլ  լիազորությունների իրականացում
  • հոգեբարձուների խորհրդի իրավասություն  հանդիսացող  հարցերը  կանոնադրությամբ չեն  կարող  փոխանցվել այլ մարմնի
  • հոգաբարձուների  խորհուրդն իրավունք  ունի  ծանոթանալու  հիմնադրամի  բոլոր  փաստաթղթերին:

5.9 Հոգաբարձուների խորհուրդն իր  գործունեությունն  իրականացնում է  նիստերի  միջոցով: Հոգաբարձուների խորհրդի  նիստն  իրավազոր է, եթե  դրան  մասնակցում են հոգաբարձուների խորհրդի  անդամների  կեսից ավելին:  Հոգաբարձուների խորհրդի  որոշումներն ընդունվում են նիստին  մասնակցող  անդամների  ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն  կանոնադրությամբ սահմանված առանձին դեպքերի:

5.10 Հիմնադրամի  տնօրենի  նշանակման և պաշտոնից ազատման , ինչպես  նաև  հիմնադրամի  կանոնադրության մեջ փոփոխություններ  ու  լրցումներ  կատարելու , նոր  խմբագրությամբ  կանոնադրության  հաստատման  մասին որոշումներն  ընդունվում են  հոգաբարձուների խորհրդի  անդամների  ընդհանուր  թվի ձայների  մեծամասնությամբ; Հիմնադրամի վերակազմակերպման մասին  որոշումներն  ընդունվում են  հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր  թվի  ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ;

5.11  Եթե հոգաբարձուների խորհրդի  նիստում քննարկվում է  հիմնադրամի  խորհրդի որևէ  անդամի  կամ  նրա  հետ  փոխկապակցված  անձի  (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու  ծնող, , զավակ, եղբայր, քույր) գույքային կամ  այլ շահերի  վերաբերյալ  հարց , ապա  հոգաբարձուների  խորհրդի  տվյալ  անդամը  քվեարկությանը  չի  մասնակցում;

5.12 Հոգաբարձուների խորհուրդն իր  աշխատանքներն  իրականացնում է իր  կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:

5.13 Հոգաբարձուների խորհրդի  նիստերում  նրա  յուրաքանչյուր  անդամ ունի  1 ձայնի  իրավունք:

5.14 Հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի  փոխնախագահը ընտրվում է  հոգաբարձուների  խորհրդի նիստի  կողմից:

5.15 Հոգաբարձուների խորհրդի  նախագահը`

  • խորհրդի  նախագահը հիմնադրամի  հիմնադիրն է, որն անփոխարինելի է,
  • կազմակերպում է հոգաբարձուների  խորհրդի  աշխատանքները
  • գումարում է  հոգաբարձուների  խորհրդի նիստերը, նախագահում է դրանք. կազմակերպում է նիստերի  արձանագրության վարումը:

Հոգաբարձուների խորհրդի  նախագահի բացակայության դեպքում նրա  պարտականությունները  կատարում է փոխնախագահը:

6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ  ԽՈՐՀՐԴԻ  ԱՆԴԱՄՆԵՐԸ

  6.1 Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  յուրաքանչյուր  անդամ  ունի  մեկ  ձայնի  իրավունք:

6.2 Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  անդամն իրավունք  ունի`

  •  հիմնադրամի  աշխատանքները բարելավելու  նպատակով նրա  մարմիններին  ներկայացնել առաջարկություններ
  • սպառիչ տեղեկատվություն ստանալ հիմնադրամի գործունեության մասին,
  • ազատ դուրս  գալ  հոգաբարձուների  խորհրդի  անդամակցությունից:

6.3 Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  անդամը  պարտավոր է `

  • հոգ  տանել  հիմնադրամի  հեղինակության  բարձրացման համար
  • աջակցել  հիմնադրամում  ներդրումների  համալրմանը