Հիմնադրամը ստեղծվել է 2011թ.-ին: Նպատակ ունի աջակցել Հայաստանում մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Քաղվածք Կանոնադրությունից
2.ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1 Հիմնադրամի նպատակներն են.
2.1.1 աջակցել գիտական հետազոտությունների իրականացմանը` ֆինանսավորելով կարևորագույն գիտական և գիտատեխնիկական ծրագրերը,
2.1.2 նպաստել գիտության ոլորտում ներդրումային և նորաստեղծային քաղաքականության իրականացմանը,
2.1.3 իրականացնել գիտական կազմակերպությունների ինքնակառուցվածքի ժամանակակից գիտական սարքավորումների արդիականացմանն ուղղված ծրագրեր,
2.2 Հիմնադրամի` նպատակներից բխող խնդիրներն են.
2.2.1 նպաստել կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և վերավորակավորմանը
2.2.2 օժանդակել երիտասարդ գիտնականների առաջընթացն ապահովող ծրագրերին,
2.2.3 աջակցել գիտնականների սոցիալական վիճակի լավացմանը,
2.2.4 իրականացնել անկախ փորձագիտություն` ելնելով գիտական ծրագրերի և արդյունքների գնահատման միջազգային չափորոշիչներից,
2.2.5 իրականացնել հրատարակչական գործունեություն,
2.2.6 անցկացնել գիտաժողովներ և սեմինարներ,
2.2.7 ստեղծել տարբեր բնույթի տեղեկատվական բանկեր
2.2.8 իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն
2.3 Հիմնադրամն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար իրականացնում է դրանից բխող ծրագրեր:
2.3.1 Կազմակերպում է մրցույթներ, տրամադրում է կրթաթոշակներ , ուսման վարձեր և դրամաշնորհներ
2.3.2 Ֆինանսավորում է գիտահետազոտական թեմաներ
2.3.3 Հրատարակում է մենագրություններ, տեղեկագրեր կամ գիտական հանդես, ինչպես նաև օժանդակում է այլ գիտական հրատարակություններին
2.3.4 Կազմակերպում է սեմինար-քննարկումներ, մասնագիտական վերապատրաստման և այլ դասընթացներ
2.4 Հիմնադրամը համագործակցում է ինչպես պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների , ընկերությունների և հաստատությունների հետ:
2.5Հիմնադրամի հնարավոր շահառուներն են ` ՀՀ և ԼՂՀ բուհերի ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտները, երիտասարդ գիտնականները և այլ մասնագետներ:
2.6 Հիմնադրամի գործունեությունն անժամկետ է: Հիմնադրամի հիմնախնդիրը միանձնյա կարող է որոշում կայացնել Հիմնադրամը օրենքով սահմանված կարգով լուծարելու հայցով դատարան դիմելու հարցով դատարան դիմելու մասին, եթե հիմնադրամի գույքը և միջոցները բավարար չեն նրա նպատակների և խնդիրների իրագործման համար, և եթե հնարավոր չէ հասնել հմնադրամի նպատակներին:
3.ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
3.1 Հիմնադրամն , ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով , ամիջականորեն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները`
3.1.1 հրատարակչական գործունեություն
3.1.2 լրացուցիչ մասնագիտական կրթություն,
3.1.3 տեղեկատվության տարածում:
3.2 Սույն կանոնադրությամբ նախատեսված և օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար` հիմնադրամն այս գործունեությունն իրականացնում է համապատասխան պետական մարմիններից լիցենզիա ստանալու պահից` նրանում նշված ժամկետում:
4.ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1 Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է լուծարման (գործունեության դադարման ) պետական գրանցման պահից:
4.2 Հիմնադրամը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ պետական գրանցման պահից:
4.3 Հիմնադրամն ունի ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:
4.4 Հիմնադրամը`
- որպես սեփականություն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ և իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով,
- կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող,
- ունի իր անվամբ կլոր կնիք` հայերեն անգլերեն գրառումներով, դրոշմ, հաշվարկային հաշիվներ բանկում` թե ՀՀ արժույթով, թե արտարժույթով,
- կարող է անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին, հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, օրենքով սահմանված կարգով, կարող է ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար,
- կարող է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց:
- կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ հանձնաժողովներ և այլ կառույցներ.
- կարող է իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
4.5 Հիմնադրամը քաղաքացիական իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ իրեն: Հիմնադրամն ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհասկացող ցանկացած պայման:
4.6 Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավունք:
4.7 Հիմնադրամը պարտավոր է`
- գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադույանը, օրենքներին և այլ իրավական ակտերին , ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան,
- օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
- օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
- կրել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ.
4.8 Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար:
4.9 Հիմնադիրը պատասխանատու չէ իր կողմից ստեղծված հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադրի պարտավորությունների համար:
4.10 Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:
4.11Հիմնադրամի իրավունքները կրող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:


ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ